Քաղաքագետ. Ռուսաստանը մեծ հաշվով Վրաստանի վրա ազդելու լծակներ չունի

Քաղաքագետ. Ռուսաստանը մեծ հաշվով Վրաստանի վրա ազդելու լծակներ չունի

Ռուսաստանը Վրաստանի վրա ազդելու հատուկ լծակներ չունի, նոյեմբերի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօր Վիլնյուսում մեկնարկած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:

Ըստ նրա՝ Ռուսաստանը մեծ հաշվով Վրաստանի վրա ազդելու լծակներ չունի, քանի որ, իհարկե, անլուրջ կլինի նոր պատերազմ սկսելը:

«Ինչ վերաբերում է Մոլդովային, այնտեղ մյուս տարի ընտրություններ են լինելու, որտեղ հաղթելու մեծ հնարավորություն ունեն Ռուսաստանին միանալու կողմնակից կոմունիստները: Մոլդովացի իմ գործընկերները կարծում են, որ Մոլդովայի վրա ճնշումները պարզապես հետաձգվել են», – նշել է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ն Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման մասին պայմանագրի նախաստորագրում է նախատեսում:
news.am



Opinion, pooling and voting