
Հարևան երկրի մաքսային նոր սակագինը վրացական ավտոդիլերներին վտանգի առաջ է կանգնեցնում: Ընթացիկ տարվա սկզբից Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը կտրուկ նվազել է: Պատճառը մաքսազերծման գործընթացի վճարների բարձրացումն է: Այդ իսկ պատճառով էլ ավտոդիլերները վերավաճառելու նպատակով նոր սպառողներ են փնտրում:
Ըստ վիճակագրության, վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանից արտահանվող ապրանքացուցակում գերակշռում են ավտոմեքենաները: