
Լուսանկարը վերցված է «NOR» ռադիոյի արխիվից
Հունվարի 24 -ին ժամը 12:00 -ի դրությամբ դեպի Թորիա տանող ճանապարհը անանցանելի է, այս մասին տեղեկացրեցին բնակիչները:
Հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ, ով նշեց. «Բնակիչները տեղեկացրել են ճանապարհների փակ լինելու մասին եւ այս պահին մեքենան արդեն ուղարկված է ու մոտ մեկ ժամվա ընթացքում ճանապարհը կմաքրվի»: