Նոյեմբերի 28-ին, ժամը 23.14-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.32-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18.32-ին) Վրաստանի տարածքում՝ Գուրջանի քաղաքից 20 կմ արեւելք, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.73 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.01 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետեւանքով ավերածություն, զոհեր եւ տուժածներ չկան: