Հունվարի 26 -ին քաղաք Ախալքալաքում, Ջավախք ռեստորանային համալիրում նշվեց Աշուղ Ալիք – Ջավախքի հոբելյանական 70 -ամյակը:
Մեծարման երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին մշակութային գործիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես Ախալքալքի այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետից: Ներկա էին Աշուղի հարազատները, բարեկամները, ընկերները եւ աշակերտները:
Ցերկույթի հովանավորն ու կազմակերպիչն էր Վրաստանի Հայ կրթական եւ մշակութային միությունը:
Ելույթ ունեցավ Ջավախքի դուստր, տաղանդաշատ Աշուղ Լեյլին եւ իր գեղեցիկ երգով շնորհավորեց հոբելյարին: Ելույթ ունեցավ նաեւ ծագումով Ջավախքցի «Նուբար» անասմբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի հեղինակ` Լուսինե Նազարյանը, ինչպես նաեւ Աշուղի հայտնի ստեղծագործությունները կատարեցին իր սաները եւ պարային համարով ելույթ ունեցավ Ջավախք համույթը:
Հիշեցնենք, որ Աշուղ Ալիք – Ջավախքը ծնվել է 1950 թվականի հունվարի 27 -ին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում` Մարգար Քսպոյանի ընտանիքում:
Աշուղին նվիրված ցերեկույթի հաղորդավարներն էին Արկադի Սիմոնյանը եւ Աղունիկ Սիմոնյանը