Հունվարի 28 -ը 2007 թվականից սկսած համարվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր, այդ առիթով Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե որքանով են տեղյակ իրենց տվյալների պաշտպանության մասին՝ համացանցում:
Բնակիչների մեծ մասը տեղյակ չէին այս տոնի մասին բայց նշեցին, որ օգտվում են սոցիալական կայքերից եւ ինչքանով կարողանում պաշտպանում են իրենց համացանցային տվյալները:
Մի քանիսն էլ նշեցին, որ եղել են դեպքեր երբ հաքերները հարձակվում են եւ կոտրում կայքէջերը, ոչ մի բան չենք կարող անել, միայն ջնջում ենք անձնական տվյալները ամբողջությամբ եւ վերջ:
Մանրամասները՝ ռեպորտաժում.