Վրաստանի նախագահ. Եվրոատլանտյան ինտեգրացիան ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չեն հակասում միմյանց

Վրաստանի նախագահ. Եվրոատլանտյան ինտեգրացիան ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չեն հակասում միմյանց

Վրաստանը պատմականորեն Եվրոպայի մի մասն է եւ շարունակում է իր ուղին, որպեսզի առաջիկայում անդամակցի եվրոպական ընտանիքին ոչ միայն մշակույթով, այլեւ՝ քաղաքական առումով, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Եվրոնյուսին» տված հարցազրույցում:

«Կարծում ենք, որ ընդլայնված ու ուժեղ Եվրոպա նշանակում է ավելի անվտանգ աշխարհ, անվտանգ տարածաշրջան ու Ռուսաստանի անվտանգ հարեւանություն»,-հայտարարել է նախագահը: Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ու ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելը իրար չեն հակասում:
news.am



Opinion, pooling and voting