Դժբախտ պատահար է տեղի ունեցել Վրաստանի Ռուսթավի քաղաքում: Մեսխիշվիլու փողոցում, հավանաբար բնական գազի արտահոսքից մահացել են ամուսիններ:
Նրանց դիակները հայտնաբերել է իրենց երեխան, որ գիշերը քնած էր հարևան սենյակում: Աղջկա վիճակն այս պահին կայուն է: Նա ունի նյարդային ցնցում:
Ընտանիքը նշված բնակարանում ապրում էր վարձով: Տեղում մոբիլիզացված է շտապ օգնությունը և ոստիկանությունը:1tv.ge