
Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջկա մոտ, ով հունվարի 26-ին վիրուսային ախտանիշերով դիմել է բուժհաստատություն, կորոնավիրուս չի հաստատվել: Հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն:
Նրա հայարարությամբ, Չինաստանից վերադարձած աղջկա մոտ, բոլոր հետազոտությունները անցնելուց հետո, կորոնավիրուս չի հաստատվել:
Ավելի վաղ Իմնաձեն հայտարարել էր, որ աղջկա վերադարձի ժամանակ կորոնավիրուսն աձանագրված էր միայն Վուհանում: Նրա խոսքով, այս պահի դրությամբ աղջկա մոտ առկա առողջական խնդիրը չի հաստատվել որպես կորոնավիրուս:aliq.ge