Շաքարի եւ ալյուրի գները

Շաքարի եւ ալյուրի գները

Բնակիչների մեջ պտտվում էր լուրեր, որ ալյուրի եւ շաքարի գները կրկին բարձրացել են: Հունվարի 29 -ին այցելեցինք Նինոծմինդայի խանութներ, պարզելու համար ալյուրի եւ շաքարի գները, ինչպես նաեւ հացի փռեր՝ իմանալու հացի գների մասին:

Աշխատակիցների հետ զրույցում հասկացանք, որ հաց թխելու համար նախատեսված 1 պարկ ալյուրը արժե 56 – 57 լարի, իսկ բարձր որակի ալյուրը՝ 65 լարի, կան նաեւ այլ ֆիրմայի ալյուրներ որոնք արժեն 53, 55 լարի եւ այլն:

Իսկ 1 պարկ շաքարը, որը կշռում է 50 կիլոգրամ, աշխատակիցների խոսքով արժեր 66 լարի, իսկ վերջին շաբաթվա ընթացքում գինը բարձրացել է դառնալով 68 լարի:

Հացի փռի աշխատկիցներից մեկը նշեց. «Հիմա ամեն ինչն է թանկ, բացառություն չէ նաեւ ալյուրն ու շաքարը: Ալյուրը մեկին մեկ թանկացել է, իսկ հացի գինը միայն ավելացել է 20 թեթրիով, ուրեմն պետք է հացը նույնպես թանկացնել ալյուրին համարժեք, որպեսզի կարողանանք մյուս ծախսերը հոգալ՝ գազի, ջրի, աղի, լույսի, հարկի, աշխատողի եւ այլն: 1 հացի գինը արժե 1 լարի եւ դեռեւս չի նախատեսվում ոչ գների նվազում ոչ բարձրացում»: