
Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Ներկայում համաճարակի կանխարգելման հետ կապված իրադրությունը մնում է լուրջ ու բարդ: Ամբողջ բանակը պետք է լսի հրամաններն ու գործի, պատասխանատվությունը վերցնի իր վրա, մահ ու կենաց կռիվ տա և ակտիվորեն օգնի համաճարակի կանխարգելման ու հսկողության աշխատանքին»,- Ցզինպինի խոսքը մեջբերել է «Սինհուա» գործակալությունն այն հրամանագրից, որը հասցեագրված է երկրի զինված ուժերին:
Նա հավելել է, թե այն փաստը, որ բանակը պատասխանատու է նշանակված կորոնավիրուսով վարակվածների համար կառուցվող մասնագիտացված հիվանդանոցի համար, խոսում է կուսակցության և ժողովրդի մեծ վստահության մասին: «Բանակը բոլոր ուժերով պետք է լծվի այդ հոսպիտալում հիվանդների ընդունման աշխատանքին»,- ասել է Սի Ցզինպինը:
Վերջին տվյալների համաձայն Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների քանակն արդեն գերազանցել է 6 հազարը: Նոր տիպի թոքաբորբ է հայտնաբերվել ՉԺՀ-ի գործնականում բոլոր տարածաշրջաններում: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի: Հայտարարության մեջ նշվում է, որ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում է ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ: 1in.am