
Թուրքիայի ինքնաթիռը Չինաստանի Ուհան քաղաքից կտեղափոխի Թուրքիայի 34, Վրաստանի 7, Ադրբեջանի 7 և Ալբանիայի մեկ քաղաքացու,- այս մասին գրում է թուրքական մամուլը:
Թուրքիայի իշխանությանը պատկանող ռազմատրանսպորտային ինքնաթիռն արդեն Ուհանի օդանավակայանում է և պատրաստվում է թռիչքին:
Ուղևորներին կբաժանեն հատուկ հագուստ և նրանք Թուրքիայի տարածքում, 14 օրվա ընթացքում կլինեն կարանտինի մեջ:1tv.ge