
Երկրաբանահետազոտական «Գեո-տրանս» նախագիծը սկսեց իրականացնել հողի ուսումնասիրության աշխատանքներ՝ Նինոծմինդա քաղաքի կենտրոնական կամրջի մոտ , պարզելու համար հողի բաղադրությունն ու ամրությունը կամրջի հետագա վերականգնման համար:
Ըստ ,,GEO-TRANS PROJECT,, կազմակերպության ներկայացուցիչ Անատոլի Խալվայի, հողի ուսումնասիրությունից հետո տվյալները կուղարկվեն ,,KAV-TRANS PROJECT,, կազմակերպությանը, որն իրականացնելու է վերականգնողական աշխատանքներ:
Թե ինչպիսի աշխատանքներ են կատարվելու կամրջի վերականգնման համար, կախված է հողի հետազոտության արդյունքներից ստացված տվյալների հիման վրա: Հիշեցնենք, որ Ագրիչայ գետի վրա գտնվող կենտրոնական կամուրջը իրար է միացնում Նինոծմինդա քաղաքի հյուսիսային և հարավային հատվածները:
Մեքենաները հիմնականում երթեւեկում են այս կամուրջի վրայով: Ամեն օր այս ճանապարհով անցնում են հարյուրավոր մեքենաներ, ծանր բեռնատարներ և մարդատար ավտոմեքենաներ, որոնք հիմնականում մեկնում են դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ: Այս կամուրջը կառուցվել է անցյալ դարի 40-ական թվականներին, իսկ կառուցումից հետո ոչ մի հիմնանորոգում չի իրականացվել: Մանրամասների մասին ավելին իմացանք երկրաբան Անատոլի Խալվայից.