
Նինոծմինդայի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը սկսեց աղով ու ավազով մշակել քաղաքի սառցակալված մայթերը:
Ավազով ու աղով մշակվում են ոչ միայն քաղաքի կենտրոնական փողոցները, այլև այն հատվածները, որտեղ ճանապարհները և մայթերը ծածկված են սառույցով:
Ըստ բյուջեի ՝ 2020 թվականի ընթացքում մայթերը ձյունածածկույթից մաքրելու, ինչպես նաև ավազով և աղով մշակելու համար տրամադրվել է 3000 լարի:
Նշենք , որ NOR-ը ավելի վաղ՝ հունվարի 20-ին անդրադարձել էր սառցակալված մայթերի խնդրին, որը խոչընդոտում էր հետիոտնի տեղաշարժին: