Հունվարի 30 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե արդյոք տեղեկացվա՞ծ են կորոնավիրուսի մասին եւ ինչպես են հետեւում հիգիենայի կանոններին:
Հարցման ընթացքում պարզվեց, որ բնակիչների մեծ մասը տեղյակ է կորոնավիրուսի մասին: Հիմնականում այդ մասին տեղեկանում են հեռուստացույցով: Ինչ վերաբերվում է հիգիենայի կանոններին հետեւելուն նրանք նշեցին, որ տարբեր միջոցների են դիմում հնարավորինս հետեւելու սահմանված կանոններին, առաջնահերթությունը տալով մաքրությանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում.
Հունվարի 30 -ի տվյալներով Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 7711-ի, մահացածների թիվը՝ 170-ի: Այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության գործերի պետական կոմիտեն:
Հիշեցնենք՝ հունվարի 29-ին Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1737 նոր դեպք, որից 38-ը մահվան ելքով: Առնվազն 88 693 մարդ սերտ շփում է ունեցել վարակվածների հետ, նրանցից 81 947-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո: