Ուկրաինայի ազատության հաջոողությունը Վրաստանի, ինչպես նաեւ Մոլդովայի ու Հայաստանի հաջողությունն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հանդես գալով Կիեւի Անկախության մայդանում դեկտեմբերի 7-ին: Սահակաշվիլին իր վստահությունն է հայտնել ուկրանական Եվրամայդանի հաղթանակի վերաբերյալ:
«Այսօր դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր, Ուկրաինայի ապագան, այլ պաշտպանում եք մեզ բոլորիս»,- ասել է նա, մեջբերեւոմ է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:«Եթե մենք միասնական չլինենք, ապա Կրեմլի ավազակը մեզ առանձին-առանձին կոչնչացնի, մեկը մյուսի հետեւից: Մենք պետք է միասին հանդես գանք ու երբ մենք միասին ենք, մեզ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցնի»,- համոզված է Մ.Սահակաշվիլին:Նա ցավակցել է Մայդանի ակցիայի մասնակիցներին, ովքեր «վտանգում են, ցուրտ է, ձեր դեմ սադրանքներ են կիրառում, սակայն պետք է միասնական լինել»:Մ.Սահակաշվիլին հասկացրել է նաեւ, որ Մաքսային միությունը «անկում է ու կոռուպցիա»:
«Կասկած չկա, որ ձեր հաղթանակը կփոխի մեզ ու Ռուսաստանին: Ուկրաինական փառահեղ հաղթանակը վերջ կտա Պուտինի ռեժիմին, իսկ պատմության դասագրքերում կգրեն, որ Ռուսական կայսրությունն իր անկումն ապրեց Եվրամայդանում»,- համոզված է Վրաստանի նախկին նախագահը:Սահակաշվիլու ելույթն ուկրաներեն էր:
news.am