
Լուսանկարը ՝ NOR-ի արխիվից
Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Փարավանի լեռնանցքում գործում են երթևեկության սահմանափակումներ:
Այս պահին Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է ծանր բեռնատարների և ավտոբուսների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար այն բաց է:
Նինոծմինդա-Բավրա միջպետական ճանապարհը բաց է, սակայն ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Այժմ ճանապարհը մշակվում է աղով և ավազով։