
Վաղ առավոտյան՝ ժամը 6: 00-ից հոսանքազրկված են Փոքր Խանչալի, Դիլիֆ, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Մամզարա և Ղուլալիս գյուղերը, ինչպես նաև Մեծ Խանչալի գյուղի մի մասը:
Ինչպես տեղեկացանք «ENERGO PRO GEORGIA» էլեկտրամատակարարող ընկերությունից, ուժեղ քամու հետևանքով վնասվել են Դիլիֆ, Մեծ և Փոքր Խանչալի գյուղեր տանող երկու էլեկտրասյուներ: Ինչ վերաբերում է Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Մամզարա, Ղուլալիս գյուղերին՝ հոսանքազրկման պատճառը դեռ պարզ չէ:
«ENERGO PRO GEORGIA» ընկերության աշխատակիցները ստուգում են էլեկտրահաղորդման գծերը ` հոսանքազրկման պատճառները հայտնաբերելու համար:
Թե երբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը Նինոծմինդայի գյուղերում «ENERGO PRO GEORGIA» ընկերությունը ժամանակացույց չնշեց: