
Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունում անցկացվել է երկու մրցույթ:
Լրատվամիջոցների համար հայտարարված մրցույթը շահել է «Փարվանա» հեռուստաընկերությունը՝ 60,000 լարի, նախատեսված` 60,000 լարիի դիմաց: Այս պահին նախապատրաստվում է պայմանագիրը:
Զինվորական եւ մշակութային ծառայությունների համար հայտարարված մրցույթը առաջին փուլում շահել է Նադյա Պոդոսյանը՝ 25,000 լարիի չափով, նախատեսված` 41 հազար 984 լարիից: Այս պահին կատարվում է գնահատում:
Նշենք, որ այս մրցույթին մասնակցել է երեք ընկերություն: Միսակ Գրիգորյանն առաջարկել է 41 հազար 984 լարի, Սեդրակ Շահբազյանը` 33 հազար 588 լարի, իսկ Նադյա Պոդոսյանը առաջարկել է 25 հազար լարի: