Բարեգործական միջոցառում «Սուրբ Խաչ» հիմնադրամի կողմից / Լուսանկարներ

Բարեգործական միջոցառում «Սուրբ Խաչ» հիմնադրամի կողմից / Լուսանկարներ

«Սուրբ Խաչ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվեց բարեգործական միջոցառում:

Ծնունդով Նինոծմինդայից այն մարդիկ, ովքեր ներկայումս բնակվում են Ռուսաստանում, ներդրումներ են կատարել Աիդա Իսոյանին պատկանող «Սուրբ Խաչ» հիմնադրամում: Եվ հիմնադրամի աջակցությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում իրականացվեց բարեգործական ծրագիր: Ծրագրի նպատակը Նինոծմինդայի մունիցիպալիտետի սոցիալապես անապահով խավին (չունեւոր, հիվանդ, միայնակ, բազմազավակ ընտանիքներ) օգնելն է: Նախագիծն իրականացրեց Վրաստանի Հայ օգնության միության վարչության Նինոծմինդայի խումբը: Այս նախագիծը կլինի շարունակական: Նախատեսված ծրագրով օգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի 45 – 50 ընտանիքների, որում ներառված են՝ Սաթխա, Արագյալ, Մեծ Խանչալի գյուղերը եւ այլն: Օգնությունը սննդի տեսքով էր:

«Սուրբ Խաչ» հիմնադրամը ստեղծվել է Ջավախքի կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: