«…Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապրող հայերի համար ամենացավոտ իրողությունն ուծացումն է, ձուլումը կամ ինչպես ընդունված է ասել՝ սպիտակ ջարդը: Այն արտահայտված է ողջ Սփյուռքում: Սակայն ցավալի է, երբ այն առկա է անգամ մեր հարեւան երկրում՝ Վրաստանում, որի հետ շփումներն ամենաակտիվն են, եւ թվում է` պետք է խնդիրներ չլինեին:
Վրաստան գործուղված մեր թղթակիցն այցելել է հայ համայնք, հանդիպել մարդկանց, որոնք բացարձակապես չգիտեն մայրենի լեզուն, որոնց հայ լինելը փաստում են միայն արտաքինը եւ անուն-ազգանունը: Նրանց մի մասը ջանում է վերադառանալ արմատներին: Եվ փառք Աստծո, որ կան մարդիկ, այն էլ՝ երիտասարդներ, որոնք անում են հնարավորը՝ դրսում ապրող հային հայ պահելու համար:» armenian-community.ge