
Վրաստանում այսօր և վաղը (հունվարի 31-ին և փետրվարի 1-ին) սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն, որոշ վայրերում՝ ուժգին: Տեղեկությունը տարածում է Միջավայրի ազգային գործակալությունը:
Բացի այդ, օդերևութաբանները կանխատեսում են մառախուղ և ձնաբուք, ծովում սպասվում է 4-5 բալ փոթորիկ:
Ինչպես նաև, այսօր և վաղը կփչի ուժեղ քամի:
Միջավայրի ազգային գործակալությունը հայտարարում է, որ սպասվող ուժգին տեղումները հնարավոր է լեռնային գոտիներում դառնան ձնակույտի ձևավորման և սողանքի ակտիվացման պատճառ: 1tv.ge