Հունվարի 31-ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում` Նինոծմինդայից դեպի Երեւան եւ Թբիլիսի տանող տաքսիների ու երթուղայինների գների վերաբերյալ:
Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ Նինոծմինդայից դեպի Երեւան տանող տաքսին արժե 25 լարի, իսկ ինչ վերաբերվում է երթուղայինի գներին մի մասը նշեց, որ մինչև Երևան արժե 15 լարի, իսկ մյուս մասն էլ ասաց, որ արժե 20 լարի: Դեպի Թբիլիսի տանող երթուղայինը արժե 15 լարի:
Գների մասին ստույգ տեղեկանալու համար դիմեցինք նաև վարորդներին, նրանք ասացին, որ տաքսիով դեպի Երեւան մեկնելը արժե 30 լարի կամ 5 000 հայկական դրամ, իսկ երթուղայինը՝ 15 լարի կամ 3 000 դրամ։ Վարորդները նաև հավելեցին, որ դա կապված է լարիի արժեզրկման հետ, նախկինում 5 000 դրամը կազմում էր 25 լարի իսկ հիմա մոտավորապես 30 լարի:
Հիշեցնենք որ դեպի Թբիլիսի տանող երթուղայինը վերջերս թանկացել էր 2 լարիով, 13 -ից դառնալով 15 լարի:
Բնակիչների հետ հարցման մանրամասները` ռեպորտաժում.