
Վրաստանի նորագույն պատմության մեջ կրթության նախարարների հաճախակի փոփոխությունը մեզ համար արդեն սովորական է դարձել: Յուրաքանչյուր նախարար գալիս է նոր գաղափարներով ու ըստ իրենց՝ կրթության բարեփոխման նոր մոդելներով՝ խնձորից էլեկտրոնային գրքեր ու նորագույն այլ տեխնոլոգիաներ:
Սակայն թե ինչքանով է նրանց աշխատանքը դրական արդյունք տվել դժվար է ասել: Օրինակ նախորդ տարեվերջին հրապարակվեց հեղինակավոր PIZA կազմակերպության 2018 թվականի զեկույցը, ըստ որի՝ Վրաստանում ընթերցանությունից, մաթեմատիկայից և բնական գիտություններից աշակերտները միջինից ցածր գնահատական ունեն:
Ընդունելության քննությունների մասին մանրամասն տեսանյութում.aliq.ge