Ռուսաստանը կողմ է Վրաստանի հետ հումանիտար կապերի զարգացմանը, սակայն պատրաստ չէ այդ երկրի քաղաքացիների համար վիզայի վերացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կողմ ենք, որպեսզի մարդկանց միջեւ շփումները շարունակվեն: Մենք առայժմ պատրաստ չենք առանց վիզայի ռեժիմի անցնելուն, բայց զգալի ազատականացրել ենք վիզաների տրամադրման ընթացակարգը, հատկապես հումանիտար ուղեւորությունների, ազգականներին այցելելու, մշակութային փոխանակումների, երիտասարդների փոխանակումների համար տրվող վիզաների պարագայում»,- հայտարարել է Լավրովը՝ Դաշնության խորհրդի նիստում հանդես գալով «Արտաքին քաղաքալկանության արդիական հարցերը» զեկույցով:
news.am