
Մաքրման աշխատանքների արդյունքում, Ախալքալաք-Կարծախ ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
«Այս պահի դրությամբ, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհին բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ:1tv.ge