
Ախալքալաք Ասպինձա ճանապարհին բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել է բետոնե ցանկապատին:
Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին, չհասած հիդրոէլեկտրակայան, VOLVO մակնիշի բեռնատարը, ձնաբքի և ձյան պատճառով չկարողանալով հաղթահարել երթևեկության դժվարությունները բախվել է ճանապարհի բետոնե վանդակապատերին:
Ըստ աղբյուրի՝ վարորդը չի տուժել, բայց մեքենան զգալի վնասներ է կրել: