Ախալքալաք-Բաթումի երթուղայինը վթարի է ենթարկվել, զոհեր չկան

Ախալքալաք-Բաթումի երթուղայինը վթարի է ենթարկվել, զոհեր չկան

Այսօր առավոտյան՝ Ախալքալաք-Բաթումի երթուղայինը վթարի է ենթարկվել՝ բախվելով թեթև ուղևորատար ավտոմեքենայի հետ, Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղի մոտակայքում: Յոթ ուղևորներից 2-ին թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վարորդի վիճակը նորմալ է, նրա խոսքով՝ ուղևորներից մեկին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, իսկ մյուսին՝ անչափահաս երեխային, տեղափոխել են անձնական մեքենայով: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, քանի որ նրանց քթից արյուն է հոսել, բայց վնասվածքները ծանր չեն, ասում է երթուղայինի վարորդը:
ՃՏՊ-ը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում, հանդիպակած գոտի դուրս եկած մեքենաները` միկրոավտոբուսը և ավտոմեքենան բախվել են միմյանց։

Այս փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով: Դա ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում, ինչը մարդու առողջությանը պատճառել է վնաս: Այս հոդվածը հանցագործին պատժում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:jnews.ge

 

83764873_2422478861415252_8456651607797399552_o