Վրաստանի գլխավոր դատախազությունը մայրաքաղաքի քաղաքապետ Գիգի Ուգուլավային հարցաքննության է կանչել:
Նա պետք է դատարան ներկայանա դեկտեմբերի 19-ին՝ 13:00-ին, որպեսզի մասնակցի ընթացակարգային ու քննչական միջոցառումների:
Ինչպես դատախազությունից են հաղորդում, հարցը վերաբերում է Հին Թբիլիսիի վերականգնման ու զարգացման ու Թբիլիսիի զարգացման հիմնադրամներին: Նշվում է, որ այդ հիմնադրամների աշխատակիցներն ապօրինաբար յուրացրոլ ու ծախսել են մեծ ծավալներով բյուջետային միջոցներ, հաղորդում է Գրուզիա Online-ը:
news.am