Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ուղղված Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղատնտեսության զարգացմանը՝ ENPARD III ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցում էին ֆերմերներ եւ մունիցիպալիտետի աշխատակիցներ:
Գյուղատնտեսության զարգացման ծրագրի մեջ են մտնում անասնապահություն, կաթի արտադրություն եւ կարտոֆիլի աճեցում: FAO կազմակերպությունը կընդունի դիմումներ գյուղատնտեսական այս ծրագրերը ֆինանսավորելու համար:
Նախագծի տնօրեն Գիա Բիբիլեիշվիլիի խոսքով՝ դիմումները որոնք կլինեն ընդունված, 40 տոկոս դրամաշնորհը կտրվի ընդհանուր բյուջեից, իսկ մնացած 60 տոկոսը կլինի դիմողի կողմից: Դիմումների ընդունելության ժամկետը մինչեւ մարտի 31 է:
CNFA – Georgia կազմակերպության տարածաշրջանային համակարգող Մախառե Մացուկատովիի խոսքով՝ առաջին անգամն է, որ նման հանդիպում են կազմակերպում Նինոծմինդայում:
«40 տոկոս դրամաշնորհը որը կտրամադրվի ընդհանուր բյուջեից, այդ գումարով դիմորդը կունենա հնարավորություն ձեռք բերելու համապատասխան տեխնիկա նշված երեք (անասնապահություն, կաթի արտադրություն, կարտոֆիլի մշակում) գյուղատնտեսական ոլորտների համար»,- ասաց Մախառե Մացուկատովին:
Մանրամասները՝ ռեպորտաժում.