
Ախալցիխեի Մանվելիշվիլիի փողոցում, իր իսկ բնակելի տանը հայտնաբերել են 59-ամյա տղամարդու դին: Դեռևս անհայտ է, թե երբ է տղամարդը մահացել: Դին առաջինը հայտնաբերել է հարևանը:
Այս պահին հանգուցյալի դին անցնում է բժշկական զննում՝ Ախալցիխեի դատախազությունում, որպեսզի որոշվի մահվան պատճառը և ժամանակը:
Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել:
tv9news