Սահակաշվիլին Նյու Յորքի համալսարաններում աշխատում է Վրաստանի բարեփոխումների ծրագրերի վրա

Սահակաշվիլին Նյու Յորքի համալսարաններում աշխատում է Վրաստանի բարեփոխումների ծրագրերի վրա

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Նյու Յորքի մի քանի առաջատար համալսարաններում աշխատում է Վրաստանի բարեփոխումների ծրագրերի վրա: Այս մասին նա հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է անում Նյու Յորքում եւ ինչու է գտնվում Վրաստանից դուրս, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

«ԱՄՆ-ում ես աշխատում եմ մի քանի համալսարաններում՝ մեր երկրի բարեփոխումներին նվիրված ծրագրերում: Ժամանակին ես ավարտել եմ Կոլումբիայի համալսարանը եւ ապրել Նյու Յորքում: Թբիլիսիից եւ Կիեւից հետո, Նյու Յորքն ինձ համար ամենամոտ եւ հարազատ քաղաքն է: Ես շատ լավ եւ լուրջ առաջարկ ունեմ առաջատար ամերիկյան համալսարանից: Այդ ծրագրի ավարտից հետո, իհարկե, ես կվերադառնամ Վրաստան եւ կներգրավվեմ գործընթացներում»,-հայտարարել է Սահակաշվիլին:
news.am



Opinion, pooling and voting