
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Վրաստանում այսօր սպասվում է տեղումներով եղանակ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվում է անձրև, լեռնային շրջաններում ձյուն, մառախուղ և բուք: Նրանց տեղեկությամբ, սպասվում է նաև քամի, ծովում՝ 4-5 բալ փոթորիկ:
«Սպասվող ուժգին տեղումները Վրաստանի արևմուտքում հնարավոր է դառնան գետերի ջրի մակարդակի ավելացման, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքի և ձնակույտի պատճառ»,- ասվում է Միջավայրի ազգային գործակալության տեղեկության մեջ: