Բարսելոնա – Լեւանտե 2։1 / Տոտենհեմ – Մանչեսթեր Սիթիի 2։0

Բարսելոնա – Լեւանտե 2։1 / Տոտենհեմ – Մանչեսթեր Սիթիի 2։0

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Լեւանտեին»։ Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսում, երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ 17-ամյա կիսապաշտպան Անսու Ֆատին։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Հյուրերը հաշվի տարբերությունը կրճատեցին ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռուբեն Ռոչինան։

«Բարսելոնան» 46 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ռեալից» հետ է 3 միավոր։ «Լեւանտեն» 13-րդն է՝ 26 միավոր։ news.am

Ինչ վերաբերվում է Տոտենհեմ – Մանչեսթեր Սիթի խաղին.

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

«Տոտենհեմի» կազմում երկրորդ խաղակեսում աչքի ընկան նորամուտը նշած հոլանդացի հարձակվող Սթիվեն Բերգվեյնն ու հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

40-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, սակայն Գերմանիան ներկայացնող ֆուտբոլիստը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 60-րդ րոպեից հանդես եկավ 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։

«Մանչեսթեր Սիթին» 51 միավորով մնաց երկրորդ տեղում եւ արդեն 22 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից»։ «Տոտենհեմը» 37 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ շրջանցելով «Շեֆիլդ Յունայթեդին», «Մանչեսթեր Յունայթեդին» եւ «Վուլվերհեմփթոնին»։ news.am