Փ. Խանչալի – Մ. Խանչալի ճանապարհը կասֆալտապատվի «Ջավախավտոգզա» ընկերության կողմից

Փ. Խանչալի – Մ. Խանչալի ճանապարհը կասֆալտապատվի «Ջավախավտոգզա» ընկերության կողմից

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը անցկացրեց մրցույթ ՝ Փ.Խանչալի – Մ.Խանչալի ճանապարհի վերականգնման համար:

Այս նախագծով նախատեսվում է վերականգնել 2,300 մ ճանապարհ՝ 1`111`887 լարիի դիմաց: «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը շահեց մրցույթը նույն գումարի (1`111`887 լարիի) դիմաց :

Սակայն, պայմանգիրը դեռեւս կնքված չէ:

Հարկ է նշել, որ Փ.Խանչխալի – Մ. Խանչալի ճանապարհի ընդհանուր երկարությունը 5690 մ է, բայց այս տարի նախատեսվում է վերականգնել ճանապարհի մի հատվածը ՝ 2300 մետրի չափով:

Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան