Ռուսաստանն ու Վրաստանը վիզային ռեժիմը վերացնելու բանակցությունների հարցում առաջընթաց են գրանցել

Ռուսաստանն ու Վրաստանը վիզային ռեժիմը վերացնելու բանակցությունների հարցում առաջընթաց են գրանցել

Ռուսաստանն ու Վրաստանը շարունակում են աշխատել վիզային ռեժիմը վերացնելու ուղղությամբ, այդ բնագավառում առաջխաղացում կա», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Մենք պետք է հասնենք նրան, որ երկու երկրների քաղաքացիների այցերի ռեժիմն առավելագույնս ազատ լինի», – ընդգծել է փոխնախարարը։ Նա նաեւ հավելել է, որ տրանսպորտային փոխադրումների խնդիրն այժմ առավել ակտուալ է երկու երկրների քաղաքացիների հարաբերություններում եւ հավելել, որ անհրաժեշտ է ձգտել երկու երկրների քաղաքացիների այցերն առավելագույնս ազատ դարձնելուն»։

Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքների միջեւ պարբերական ավիահաղորդակցումը վերականգնելու աշխատանք է տարվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Այժմ դրանք կչարտերային են: Ձգտում ենք այդ չվերթները պարբերական դարձնել: Աշխատանքը մոտենում է ավարտին» – նշել է Գրիգորի Կարասինը:

Իր հերթին՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ վիզային ռեժիմի հնարավոր վերացման մասին:

Պուտինը սեր է խոստովանել վրաց ժողովրդին

«Վրաստանն էլ, իր կողմից, ավելի վաղ միակողմանիորեն հեշտացրել էր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, այդ պատճառով էլ դա ադեկվատ քայլ էր ՌԴ-ի կողմից եւ միանգամայն համապատասխանում էր Աբաշիձե-Կարասին ձեւաչափում ստեղծված բարյացակամության իրավիճակին: Այդ հայտարարությունները կարելի է միայն ողջունել», – լրագրողներին է հայտարարել Մայա Փանջիկիձեն:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի ենթադրում նահանջ՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցերի սկզբունքային դիրքորոշումից:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հասկանալի է՝ երկրի դեօկուպացիա եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչված անկախությունների հետկանչում այն երկրների կողմից, որոնք ճանաչել են», – ասել է Փանջիկիձեն, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:

Ըստ նախարարի՝ արտաքին քաղաքականությունում Վրաստանի նպատակն է շարունակում մնալ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիան:

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել, որ Ռուսաստանը կարող է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերադառնալ: Ընդ որում նա նշել էր, որ «դա կլիներ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ»:
news.am



Opinion, pooling and voting