Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի հերթական նիստը, որտեղ ընդունվեց 4 հարց:
Առաջին հարցը վերաբերվում էր ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար կարգավորող գների ընդունմանը:
Երկրորդ հարցը վերաբերում էր 2020 թվականի սոցիալական օգնության փոփոխությանը: Այս քննարկման ընթացքում սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Իրիցյանը առաջարկեց Գանձա գյուղում տուն գնել և տրամադրել 12 երեխաներիով մեծ ընտանիքին: Նա հավելեց, որ սա միակ ընտանիքն է, որում ապրում են 12 երեխա:
Երրորդ հարցը վերաբերում էր 2019-ին փողոցային առեւտրի արգելքը փոխելուն: Կարլ-Մարքս փողոցից մինչեւ Գոգոլի նրբանցքն հանվել է այն փողոցների ցանկից որտեղ փողոցային առևտուրն արգելված էր . Այժմ այս հատվածում փողոցային առևտուրը թույլատրվում է:
Չորրորդ հարցը վերաբերում էր 2020 թվականի բյուջեի փոփոխություններին: Սա աշխատավարձի բարձրացում է այն պատգամավորների համար, ովքեր պաշտոն չեն վարում և ստանում են մոտ 400 լարի, այժմ նրանք պետք է ստանան 465 լարի: Նինոծմինդայի Սակրեբուլոյում կա 6 նման պատգամավոր:
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան