
Փարավանի-Ծալկա լեռնանցքում ճանապարհը փակ է ձնաբքի պատճառով, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ, եղանակային դժվար պայմանների պատճառով արգելվում է երթեւեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Կոդա- Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա տանող ճանապարհի 94-110 կմ ճանապարհային հատվածում :
Ճանապարհը ՝ Նինոծմինդա – Բավրա ուղղությամբ, բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար:
Բոլոր այլ տեսակի ավտոտրանսպորտի համար Գուդաուրի-Կոբի հատվածով երթևեկությունը բաց է, այն իրականացվում է շարունակաբար ՝ թունելի միջոցով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ սահմանը տանող ճանապարհի մյուս հատվածներին, երթևեկությունն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: