Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները իրավասությունների չարաշահման և կեղծ փաստաթղթեր պատրաստելու և տրամադրելու դեպքի առնչությամբ ավտոմեքենայի տեխզննման կենտրոնի երկու աշխատակցի պատասխանատվության են ենթարկել:
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները լիազորությունների իրականացման ընթացքում տեխնիկապես անսարք վիճակում գտնվող ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման գործընթացում կեղծ եզրակացություններ են տվել», — ասվում է հետաքննչական ծառայության հայտարարությունում:
Գործի առթիվ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 220-րդ և 262-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է ազատազրկում 3-5 տարի ժամկետով:aliq.ge