
Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու վրա սողանք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Մախունցեթի գյուղի մոտ:
Միջադեպի պատճառով խափանվել է երթևեկությունը:
Քեդայի քաղաքապետարանի տեղեկությամբ, տեղում մոբիլիզացված է արտակարգ իրավիճակների կառավարման խումբը: Ճանապարհային վարչության տեխնիկայի միջոցով մաքրվում է ճանապարհը:
Այս պահի դրությամբ, ավտոճանապարհային երթևեկությունը միակողմանի վերականգնված է:1tv.ge