Հայաստանի ոստիկանությունը «գենացվալե» հատուկ գործողության շրջանակներում ձերբակալել է մեկ անձի՝ Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու մեղադրանքով։
Հայաստանում Վրաստանի դեսպանի մեքենան կողոպտել էին, ըստ հայկական լրատվամիջոցների գողացել են «մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գողության մեղադրանքով ձերբակալել են Հայաստանի քաղաքացի 22-ամյա Գեղամ Ս․-ին են ձերբակալել։
Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված Mercedes E220 մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել է կողային հայելիները:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին:
Ոստիկանական հատուկ օպերացիան կրել է «Գենացվալե» անվանումը:1tv.ge