Ախալքալաքում կտեղադրվի ևս 22 տեսախցիկ

Ախալքալաքում կտեղադրվի ևս 22 տեսախցիկ

Ախալքալաքում, քաղաքի փողոցներում ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է տեղադրել ևս 22 տեսախցիկ, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ և որ փողոցներում են տեղադրվելու տեսախցիկները:

Ամբողջ քաղաքում կտեղադրվեն ևս 22 հսկողության տեսախցիկներ և լրացուցիչ սերվեր, այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 196 000 լարի:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի գույքի և պլանավորման վարչության մասնագետ Վահան Բաթոյանի, դեռ հայտնի չէ, թե որտեղ և երբ են տեղադրվելու տեսախցիկները:

«Այս պահին միայն հաստատվել է գումարը: Մենք ՆԳՆ-ի հետ միասին նախագիծ կկազմենք, որից հետո արդեն հայտնի կդառնա, թե որտեղ են տեղադրվելու տեսախցիկները», – ասում է նա:

Այսօրվա դրությամբ, Ախալքալաքում արդեն տեղադրվել են 18 տեսաձայնագրման տեսախցիկներ (որոշող համարնիշները) հետևյալ փողոցներում.

. Գուսան Հավասու և Ազատություն (Թավիսուփլեբա) փողոցների խաչմերուկում
. Թիվ 1 նախկին զինվորական ավանում և քաղաքից դուրս գալուց՝ Նինոծմինդայի ուղղությամբ
. Ազատության փողոցում
. Դարբինյան և Ազատության փողոցների խաչմերուկում
. Ախալքալաքի մուտքի մոտ
. Ազատության և Ջավախիշվիլու փողոցների խաչմերուկում
. Նալբանդյան փողոցում
. Ռուսթավելի-Ազատություն խաչմերուկում
. Ճավճավաձե-Ազատություն խաչմերուկում

jnews.ge