
Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 490-ի: Բացի այդ, երկրում վարակված է 24 324 մարդ: Տեղեկությունը տարածում է Չինաստանի առողջապահության կոմիտեն:
Իշխանության տեղեկությամբ, վերջին 24 ժամում, Հուբեյ նահանգում կորոնավիրուսից մահացել է ևս 65 մարդ:
Նոր կորոնավիրուսը Չինաստանից բացի գրանցվել է նաև ավելի քան 20 երկրում: