Զարեհ Սինանյանի այցը Վրաստան

Զարեհ Սինանյանի այցը Վրաստան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վեց օրվա աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Վերջինս նաև հասցրել է շրջայց կատարել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն,Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ, Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոն, Գարի Դավթյանի «Տիկնիկների տուն», «Վրաստան» թերթի խմբակցություն, ինչպես նաև Ներսիսյան դպրոց և արդի հայկական 104 և 103 դպրոցներ:

Երեկ՝ փետրվարի երեքին հանձնակատարը եղել է նաև Հայարտուն կենտրոնում, արտահայտել է իր հույզերրը և նշել՝ ուրախ է տեսնել, որ վիրահայ համայնքն ապրում է լիաթոք, ձգտում արմատներին՝ պատմությանը, մշակույթին, արվեստին: 1tv.ge