
Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը անցկացրեց մրցույթ ՝ Գանձա և Փոկա գյուղերում ճանապարհի ասֆալտապատման համար: Այս նախագծով նախատեսվում է Գանձա գյուղում վերականգնել ճանապարհի 412 մետրանոց հատված :
Եվ 1050 մետր ճանապարհ Փոկա գյուղից դեպի Վլադիմիրովկա գյուղի ուղղությամբ:
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է 726.539 լարի: «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը շահեց մրցույթը նույն գումարի դիմաց :
«Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը աշխատանքները նախատեսում է սկսել մայիսի 1-ին և ավարտել 90 օրվա ընթացքում:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան