Արդեն մի քանի ամիս է ինչ Հեշտիայի երիտասարդները զբաղվում են դահուկային սպորտով:
Դրանից առաջ երկար տարիներ դահուկային սպորտը դադարեցված է եղել, այդ սպորտով միայն զբաղվել են անհատական մարդիկ:
Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Սեւակ Արոյանը մեզ հետ զրույցում պատմեց.
«Մոտավորապես 1986 թվականն էր երբ Թբիլիսիից մեծ քանակությամբ դահուկներ ստացանք, այդ տարիներին Հեշտիայում ինչպես դահուկավազքը այնպես էլ լեռնային դահուկ մարզաձեւը շատ զարգացած էր: Մեր ժամանակ շատ հետաքրքիր էր, ամբողջ օրը խաղում էինք դահուկներով, կռվում, կոտրում դահուկները, (հումորով նշեց Արոյանը) ձյունը նույնպես համեմատած շատ շատ էր: Մասնակցում էինք դահուկային տարբեր մրցույթների: Հիմա նորից որոշել ենք դահուկային սպորտը զարգացնել: Ինչպես գյուղի երիետասարդները այնպես էլ երկու դպրոցներում երեխաները զբաղվում են դահուկային մարզանքով: Տվյալ սպորտը շատ առողջարար է եւ նպաստում է մարդկանց կազմվածքի ու մկանների զարգացմանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում.
Լուսանկարները մեզ տրամադրեց Սեւակ Արոյանը.