Սահակաշվիլիի կուսակցությունը Վրաստանի նոր իշխանություններին մեղադրում է աննպատակ ծախսերի մեջ

Սահակաշվիլիի կուսակցությունը Վրաստանի նոր իշխանություններին մեղադրում է աննպատակ ծախսերի մեջ

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, երկրի իշխանություններին, որը ներկայացնում է «Վրացական երազանք» կոալիցիան, մեղադրում է բյուջեի միջոցների աննպատակ ծախսերի մեջ:

«Այն ժամանակ երբ ոչ ոք չի կասկածում Վրաստանի գլխավոր դատախազի դատապարտությանը ավազակության եւ գողության համար, երբ հասարակությանը պարզ է, որ պարոն Պարծխալաձեն համապատասխան կրթություն չունի, պարզվում է, որ պետությունը նրա հարմարավետության համար ձեռք է բերել 174 հազար լարի արժողությամբ(մոտ 102 հազար դոլար) ջիպ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 27-ին:

Վրաստանի գլխավոր դատախազը նախկինում դատապարտված է եղել http://news.am/arm/news/187494.html

«Ազգայինները» հիշել են նաեւ Վրաստանի Անվտանգության խորհրդի իրենց նոր քարտուղար Իրինա Իմերլիշվիլիի մասին:

«Տիկին Իրինա Իմերլիշվիլիին նույնպես հուզում է իր հարմարավետությունը: Պաշտոնում նշանակվելուց հետո նա ձեռք է բերել 78 հազար լարի արժողությամբ(46 հազար դոլար) Toyota Prado: Իսկ թանկարժեք iPhone 5s ձեռք բերելու համար Անվտանգության խորհուրդը ծախսել է մոտ 50 հազար դոլար(մոտ 29.5 հազար դոլար),- ասվում է հայտարարության մեջ:

Ընդդիմադիր կուսակցությունը նաեւ նշում է , որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Վրաստանում 2014թ.-ին թոշակը չի ավելանա, ընդ որում, պաշտոնյաների աշխատավարձերի համար, որը որոշ դեպքերում մի քանի հազար է, ապագայում նախատեսվում է հատկացնել 137 միլիոն լարի(մոտ 80 մլն դոլար), հաղորդում է Նովոստի-Գրուզիան:
news.am



Opinion, pooling and voting