
Փարավանի-Ծալկա լեռնանցքում ճանապարհը երեք օր է փակ է ձնաբքի պատճառով, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ, եղանակային վատ պայմանների պատճառով արգելվում է երթեւեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Կոդա- Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա տանող ճանապարհի 94-110 կմ ճանապարհային հատվածում :
Նինոծմինդա – Բավրա ուղղությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն ճանապարհին ձնաբուք է եւ տեսանելիությունը վատ:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: