Վրացական բանակի սննդամատակարարումը ծրագրվում է հանել արտաքին միջազգային մրցույթի մակարդակ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլիա Ալասանիան:
«Մեզ մոտ էր հրավիրված բրիտանացի գեներալ, ով մեր փորձագետների հետ միասին ճանապարհային քարտեզ է մշակել, թե ինչպես պետք է զարգանա սննդամատակարարումը: Հաջորդ տարի գարնանը կամ ամռանը մենք ցանկանում ենք մրցույթ հայտարարել, որին տեղի ձեռներեցներից բացի մասնակցելու են նաեւ միջազգային արտադրողները: Դրանք փորձառու կազմակերպություններ կլինի»,- նշել է Իրակլի Ալասանիան:
Նախարարի խոսքով՝ ապագայում Վրաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսում է ծրագիր մշակել, որի օգնությամբ վրացական բանակը կանցնի բնական վրացական արտադրանքը եւ այդ կերպ կհամագործակցի վրացական գյուղատնտեսության հետ, հաղորդում է Գրուզիա Online-ը:
news.am