Հեշտիայի սպորտդահլիճում պարգեւատրվեցին սկսնակ բռնցկամարտիկները

Հեշտիայի սպորտդահլիճում պարգեւատրվեցին սկսնակ բռնցկամարտիկները

Փետրվարի 6 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի սպորտդահլիճում պարգեւատրվեցին  նույն գյուղի մի քանի սկսնակ բռնցկամարտիկներ:

Սկսնակ բռնցկամարտիկները մի քանի օր առաջ իրենց մարզիչի՝ Արմեն Բեզոյանի հետ մեկնել էին Ախալքալաք ընկերական հանդիպում անցկացնելու:

Քիք – բոքսինգի մարզիչ Սերժիկ Տոնականյանի խոսքով՝ քանի որ ընկերական հանդիպում էր եւ մարզիկների քանակը քիչ էր, դրա համար առաջին և երկրորդ տեղ չկար:

Սերժիկ Տոնականյանը եւ Եգոր Ղազարյանը այսօր՝ Հեշտիայի սպորտդահլիճում մարզիկներին  հանձնեցին գավաթներ:

Եգոր Ղազարյանի խոսքով հանդիպումը բարեգործական էր, եւ նպատակը մեկն էր՝ երիտասարդությանը հեռու պահել ծխախոտից եւ ալկոհոլից, որպեսզի զբաղվեն սպորտով եւ վարեն առողջ ապրելակերպ:

Մանրամասները՝ ռեպորտաժում.